Իտալական «Սամբդորիայի» նախկին կիսապաշտպան Լուկա Չիգարինին կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը կմիավորի ֆուտբոլասերներին, հաղորդում է Calcio.it-ը:
«Իտալական ակումբների երկրպագուները չարացած էին միմյանց նկատմամբ: Նրանք վիրավորում էին իրար ՝ անթույլատրելի բառերով:
Այս վարակից հետո տեսնում եմ, որ շատերը հաշտվել են: Նրանք օգնում են աղքատներին, գումարներ են հավաքում ծերերի համար: Եվ դա անում են միասանաբար:
Միգուցե, սա այս մղձավանջի եզակի դրական կողմերից մեկն է», ասել է Չիգարինին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում անցել է 199.000-ը: