«Բարսելոնան» հարգանքի տուրք է մատուցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակին, ով մահացել է 2014-ի ապրիլի 25-ին՝ 45 տարեկան հասակում:
«Վեց տարի առանց Տիտո Վիլանովայի: Հավերժ հիշատակ», — գրել է «Բարսելոնան» Twitter-ում:
Six years without Tito Vilanova.
— FC Barcelona (from 🏠) (@FCBarcelona) April 25, 2020
Forever Eternal 💙❤ pic.twitter.com/x2qpaSexG6
Երբ 2007 թվականին Խոսեպ Գվարդիոլան նշանակվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ, Տիտոն դարձավ նրա օգնականը։ 2012 թ. հուլիսի 15-ին նա պաշտոնապես գլխավորեց «Բարսելոնան»։ 2012-2013 մրցաշրջանում թիմը նրա գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի հաղթող։
2013 թվականի հուլիսի 19-ին թիմի տնօրեն Սանդրո Ռոսելը և մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան հայտարարեցին, որ առողջական խնդիրների պատճառով Տիտոն այլևս չի մարզելու թիմը, իսկ նույն թվականի հուլիսի 23-ին պաշտոնապես հայտարարվեց, որ թիմի գլխավոր մարզիչը Խերարդո Մարտինոն է։
Տիտո Վիլանովան մահացել է քաղցկեղից 2014 թվականի ապրիլի 25-ին։