«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս մարզվում է շվեդական «Համաբրյու» ակումբում, որի բաժնետոմսերի 25% -ի սեփականատերն է, շարունակում է բարձր մակարդակի խաղ ցուցադրել:
Մարզումային խաղում 38-ամյա հարձակվողը փոխանցումը ստացավ դաշտի խորքից և վստահորեն իրացրեց իր պահը՝ դառնալով գոլի հեղինակ:
Zlatan rinner igenom och sätter dit sitt första mål på träningen pic.twitter.com/jBTi3yq4rP
— Dplay Sport 🇸🇪 (@Dplay_Sport) April 24, 2020
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատանը հնարավոր է չվերադառնա Իտալիա և չի երկարաձգի պայմնագիրը միլանյան ակումբի հետ։
Իր հերթին, «Վասկո դա Գամայի» նախագահի թեկնածու Լուիս Ռոբերտո Լևեն Սիանոն նախագահ ընտրվելու դեպքում խոստացել է հզոր տրանսֆերային արշավ իրագործել: Ըստ նրա, նա կփորձի ձեռք բերել հարձակվողներ Մարիո Բալոտելիին և Զլատան Իբրահիմովիչին, ինչպես նաև կիսապաշտպան Սեբաստիան Ջիովինկոյի թիմին:
