Իտալական «Միլանի» սպորտային տնօրեն Զվոնոմիր Բոբանը քննադատել է ակումբի սեփականատերերին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում: Նրանք շատ գումարներ ունեն, բայց դա բավարար չէ:
Այո, ես բանակցել եմ Ռանգնիկի հետ, քանի որ նա հրաշալի մասնագետ է: Ինչու դրա մասին չեմ տեղեկացրել սեփականատերերի՞ն:
Ես լոգարան գնալու՞ց էլ պետք է նրանցից թույլտվություն խնդրեմ: Գլխավոր տնօրենի աշխատանքին խառնվելը ՝ պրոֆեսիոնալիզմի լիակատար բացակայության մասին է խոսում»,- ասել է Բոբանը:
Հիշեցնենք, որ «Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը հեռացրել էր Բոբանին, ով խախտել էր աշխատանքային պարտավորությունները: Խորվաթ մասնագետը մտադիր է դատի տալ միլանյան ակումբին: