«Նոայի» անձնակազմը անցել է COVID-19 թեստերը՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները եղել են բացասական:
Վաղվանից սկսած թիմը կվերսկսի մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները:
Ապրիլի 22-ին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմը: Բոլորի պատասխանը եղել է բացասական։
Հիշեցնենք՝ ավելի վաղ COVID-19-ի թեստեր էին հանձնել նաև «Արարատի» և «Լոռիի» ֆուտբոլիստները:
ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: