«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն չի կարողանում վերադառնալ Իտալիա: Կիսապաշտպանը չի կարողանում գտնել Կոտ դ’Իվուարից թռիչքներ Միլան վերադառնալու համար: Հիշեցնենք, որ իտալական ակումբները սկսել են վերադարձնել արտասահմանցի խաղացողներին, որպեսզի պատրաստվեն մրցաշրջանի վերսկսմանը:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համաճարակի պատճառով շատ երկրներ դադարեցրել են օդային չվերթները:
Երկուշաբթի՝ ապրիլ 20-ին, տեղի ունեցավ իտալական Ա Սերիայի խորհրդի նիստը՝ մրցաշրջանի հնարավոր վերսկսման մասին, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ա Սերիայի պաշտոնական կայքը հայտարարեց առաջնության մնացած հատվածը խաղարկելու միաձայն որոշումը: