Աշխատել որպես բարմեն, խաղալ 9-րդ լիգայում, փորձաշրջանի գնալ հեծանիվով ու հայտնվել ԱՄՆ-ի ազգային հավաքականում․ Մի ֆուտբոլիստի պատմություն — Armsport.am
15.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

    🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

    Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

    🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

    Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

    ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

    Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

    Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

      Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

      Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

      Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

            🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

            Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

            🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

            Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

            ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

            Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

            Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

              Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

              Դժվար էր վերջնամասում հաղթել Խաչանովի նման լուրջ մրցակցին. Ալկարաս

              Խաչանովը չկարողացավ հաղթել Ալկարասին Հռոմի Մասթերսի 1/8 եզրափակչում

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Միջազգային ֆուտբոլ

                  Աշխատել որպես բարմեն, խաղալ 9-րդ լիգայում, փորձաշրջանի գնալ հեծանիվով ու հայտնվել ԱՄՆ-ի ազգային հավաքականում․ Մի ֆուտբոլիստի պատմություն

                  Միջազգային ֆուտբոլ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  21.04.20 / 17:41
                  0

                  Ինչպես կարող է երազանքի ու կամքի ուժի միախառնումը արդյունք տալ ու բարի սեղանի հետևում կանգնած աշխատակցին հասցնել անգլիական «Ուոթֆորդ», ապա նաև իր երկրի ազգային հավաքական։ Ներկայացնում ենք Sports.ru կայքի բլոգեր Արտյոմ Խենոֆոնտովի անդրադարձը։

                  Սուրբ Ծննդյան նախօրեին տղամարդկանց մի խումբ հավաքվում էր Մինեապոլիսի ծայրամասում գտնվող բարում։ Նրանք հագնում էին ԱՄՆ-ի հավաքականի ռետրո-մարզաշապիկները, ոմանք «Ուոթֆորդի» շարֆերով էին։ Արդեն ոչ ոք չի էլ հիշում՝ ինչպես այս ամենը սկսվեց, բայց սա ոչ այլ ինչ էր, քան Ջեյ ԴեՄերիտի երկրպագուների երեկույթը։ Առաջին անգամ երկրպագուները հավաքվել էին խմելու ու արժանին մատուցելու Ջեյին ու նրա աշխատասիրությանը, մանավանդ, որ այդ խմբում էր նաև ԴեՄերիտի եղբայրը, որը մոտակայքում էր ապրում։ Տարիներ անց՝ 2016 թվականին, ԴեՄերիտն ինքը ներկա գտնվեց այդ երեկույթին ու այդ օրվանից ի վեր այլևս բաց չի թողնում դրանք։ Մարդկանց թիվն ավելացել է․ շատերը հատուկ գալիս են, որ մի բաժակ խմեն իրենց կուռքի հետ, նրա պատվին կենացներ են հնչում, իսկ ինքը՝ ԴեՄերիտը հաճույք է ստանում։ 

                  «Սա նման է կյանքում առաջին անգամ ստորագրություն տալուն։ Չես կարողանում հավատալ, որ իրական կյանքում է դա կատարվում, այնքան լավ է։ Խմում ենք, գոռում տեսախցիկի առջև, տեսանյութեր ուղարկում ընկերներին․․․պաշտում եմ այդ հավաքույթները»։

                  Այս ամենը տարօրինակ է հնչում, բայց ոչ այնքան տարօրինակ, որքան հենց ԴեՄերիտի հաջողության պատմությունը։

                  Սկիզբը

                  Սպորտաձևի ընտրությունը, որով նա ուզում էր զբաղվել ԱՄՆ-ի համար անսովոր էր։ 90-ականների սոքերը կասկածելի տեսարան էր պատկերում․ առանց աստղերի, առանց լավ հովանավորների ու առանց հեռանկարի։ 

                  Ջեյը հաջողությունների էր հասել բասկետբոլում, թեթև աթլետիկայում, բայց քոլեջում հենց ֆուտբոլն էր ընտրել։ Վատ չէր խաղում, երազում էր պրոֆեսիոնալ կարիերայի մասին, բայց առաջին ապտակը հենց քոլեջն ավարտելուց ստացավ․ ոչ մի պրոֆեսիոնալ ակումբ նրան չվերցրեց։ Նա ուներ տվյալներ, վարպետություն, խաղալու ցանկություն, բայց ոչ ոք պատրաստ չէր տղային շանս տալ։ 

                  «Քոլեջից հետո շատ հիասթափված էի։ Կարծում էի՝ ինձ դրսևորելու ու պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն կունենամ, բայց, պարզվեց, ոչ ոքի պետք չեմ։ Քոլեջն ավարտեցի դիզայների մասնագիտությամբ։ Եթե պորֆեսիոնալ պայմանագիր կնքելու կամ մասնագիտությամբ աշխատելու միջև ընտրության առջև կանգնած լինեի, ինձ համար ընտրությունն ակնհայտ կլիներ»։

                  Անգլիա մեկնելու որոշումը մաքսիմալ հիմար ձևով եղավ։ Բարում, որտեղ սեղանի հետևում աշխատում էր ԴեՄերիտը, հայտնվեց հավաքականի նախկին խաղացող Դամարկուս Բրիզլին։ Նրանք այդ գիշեր շատ խմեցին, իսկ լսելով Ջեյի՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում իրեն դրսևորելու երազանքի մասին՝ Բրիզլին ասաց․ «Գրողը տանի, էլ ինչի՞ ես սպասում։ Գնա՛ Անգլիա, այնտեղ հազար թիմ կա։ Այնտե՛ղ փորձիր»։

                  Այդ կերպ, հայրենիքում ամենուր մերժվելուց հետո, առանց գործակալների, հստակ ծրագրերի, ունենալով միայն բարձր մակարդակի թիմում խաղալու ցանկություն ու 1800 դոլար խնայողություն՝ ԴեՄերիտը հայտնվեց Անգլիայում՝ հույս ունենալով իրեն դրսևորել աշխարհի ուժեղագույն լիգայում։ Զառանցա՞նք։

                  Եվրոտուր

                  Հեշտ է կռահել, որ ձեռնարկածն իրացնելը դժվար էր։ Սկզբում ընկերների մոտ ապրել, պատահական վճարներ ու գոնե ինչ-որ տեղ խաղալու շարունակական փորձեր, ինքնուրույն մարզումներ հետևի բակում, պահածոների դատարկ տարաները տշել։ Կարևոր չէր որ լիգայում, կարևորը խաղալն էր։ Նա ինքնուրույն, կյանքի գնով մարզվում էր, նորից փորձում իրեն տարբեր թիմերում, բայց առաջվա պես մերժումներ ստանում։ Հասավ նրան, որ ընկերոջ խորհրդով գնաց իրեն փորձելու Գերմանիայի, Հոլանդիայի ու Բելգիայի թիմերում։ Նա իրեն ավտոմեքենա թույլ տալ չէր կարող ու փորձաշրջաններին հեծանիվով էր գնում։ Միայն մեկ անգամ նա գերմանական մի թիմի կողմից իրավունք ստացավ մասնակցելու մարզմանը, իսկ «Անթվերպենում» հիմնական կազմում տեղ տալու փոխարեն նրան ստադիոնի տոմսեր տվեցին։ Մեկ ուրիշը նրա փոխարեն կմտածեր, որ ճակատագիրը դեմ է իր երազանքին ու բաց կթողներ այն, բայց ԴեՄերիտն այլ կերպ էր տրամադրված։

                  Գուցե, նրան խանգարողը ազգությունն էր։ Ամերիկացուց ի՞նչ ֆուտբոլիստ։ Ինչո՞ւ վերցնել նրան, եթե կան իտալացիները, հոլանդացիները, անգլիացիներն ու գերմանացիները։ 2000-ականների սկզբին, եթե ամերիկացի էիր ու ուզում էիր մեծ ֆուտբոլ մտնել, գրեթե անհնար էր։

                  Գետնանցում

                  Ի վերջո երազանքին հասնելու համար առաջին քայլն արվեց։ 9-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սաութհոլլ» ակումբը նրան թույլ տվեց միանալ թիմին։ Համեստ մարզադաշտերը, շաբաթական 40 ֆունտ աշխատավարձը, հատակին քնելն ու կես դրույքով ներկարար աշխատելն այն իրականությունն էր, որում ապրում էր ԴեՄերիտը։ Ինչ-որ հրաշքով ավելի ուշ նրան նկատեց 7-րդ դիվիզիոնում հանդես եկող «Նորթվուդի» մարզիչը։ Սա լավագույն տարբերակը չէր, բայց նպատակին ավելի մոտեցնող էր։ 

                  Ի վերջո ԴեՄերիտը փորձաշրջան է անցնում 3-րդ դիվիզիոնում հայտնված «Ուոթֆորդում»։ Ջեյը մի առավելություն ուներ․ նա ազատ գործակալի կարգավիճակով էր, իսկ լավ տրանսֆերներ անելու համար ակումբը փող չուներ։ Ամերիկացին, որը հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում մասնակցեց ընկերական խաղի ու հանդես եկավ Դավիդ Վիլյայի դեմ, որը խաղում էր «Սարագոսայի» կազմում։ Խաղ ամբողջ կյանքի համար։

                  «Ինձ համար միևնույն էր՝ ով է Վիլյան ու ինչ է իրենից ներկայացնում»,- հիշում է Ջեյը։ «Գիտեի, որ եթե ինձ լավագույնս չդրսևորեի նորից հետ կգնայի 7-րդ դիվիզիոն, իսկ ես դա չէի ուզում։ Այնպես որ, չէի նայում ո՛չ մրցակցի կազմին, ո՛չ ֆուտբոլիստներին, որոնց դեմ պիտի խաղայի։ Դուրս եկա ու ուժերս ներդրեցի»։

                  Եվ այստեղ ԴեՄերիտին բախտը ժպտաց․ «Ուոթֆորդի» մարզիչ Ռեյ Լյուինգթոնը ուշադրություն դարձրեց նրան ու մեկ տարվա պայմանագիր առաջարկեց։ Մեկ խաղում Ջեյը 7 քայլով բարձրացավ անգլիական ֆուտբոլի բուրգը։

                  «Շատ մարդկանց ապշեցնում է ինչ-որ դիպված, առանձին վերցրած խաղացող կամ նրա հեղինակությունը։ Բայց «Սարագոսայի» դեմ այդ խաղն օգնեց ինձ հասկանալ՝ ինչպես է պետք վերաբերվել այդպիսի խաղերին»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է ԴեՄերիտը։

                  Ուոթֆորդ

                  Սկզբնական շրջանում «Ուոթֆորդում» ամեն ինչ հարթ չէր ընթանում։ Զգացնել էր տալիս թիմի ավելի բարձր մակարդակը։

                  «Փորձություն էր, երբ խաղի ավարտից 3 րոպե առաջ ինձ դաշտ թողեցին, բայց արժեր։ Երբեմն ինձ թվում էր, թե մարզիչն ուզում էր ստուգել ինձ, տեսնել ռեակցիաս։ Դա ինքնատիպ հոգեբանական թեսթ էր»։

                  Աստիճանաբար անհաջողակից նա վերածվում է «Ուոթֆորդի» առանցքային կերպարի։ Իր առաջին մրցաշրջանում նա 24 անգամ դաշտ դուրս եկավ, իսկ 2005/06-ի չեմպիոնշիփում՝ արդեն 35։ Այդ մրցաշրջանում նա կողք կողքի խաղում էր Էշլի Յանգի, Բեն Ֆորեսթի ու Լես Ֆերդինանդի հետ։ Այդ անհավանական մրցաշրջանի վերջակետը դրվեց Միլենիում Ստեդիումում «Լիդսի» դեմ փլեյ-օֆֆի եզրափակչում, որտեղ «Ուոթֆորդը» հաղթեց 3-0 հաշվով, իսկ ԴեՄերիտը բացեց խաղի հաշիվը։

                  «Քչերը կարող են հպարտանալ նրանով, որ խաղացել են չեմպիոնշիփի եզրափակչում»,- ասում է ԴեՄերիտը։ «Բոլոր ժամանակներում առաջին անգամ էր, որ բոլորը՝ ծնողներս, նախկին թիմակիցներս, նոն-լիգայի ընկերներս, մարզիչներս, որոնք ինձ մարզել էին կամ որոնց դեմ ես խաղացել էի, եկել էին ինձ նայելու։ Ընդհանրապես բոլորը այնտեղ էին։ Իսկ հետո ես գոլ խփեցի ու ստացա հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը։ Եվ ահա ես կանգնած եմ խաղադաշտում, 80 հազար երկրպագուի առջև հարցազրույց եմ տալիս ու ոչ ոք ո՛չ Ամերիկայում, ո՛չ Անգլիայում, բացառությամբ «Ուոթֆորդի», գաղափար չունի՝ ով եմ ես ու որտեղից հայտնվեցի։ Այս դա շոու էր, ինչ-որ անհավանական մի բան»։

                  Ժամանակի հետ ԴեՄերիտն այնպիսի հեղինակություն ձեռք բերեց, որ իրավունք ստացավ կրելու ավագի թևկապը։

                  Հավաքական

                  2007 թվականին ԴեՄերիտն արժանացավ ԱՄՆ-ի հավաքականի մարզիչ Բոբ Բրեդլիի ուշադրությանն ու հենց այդ տարի էլ կայացավ նրա միջազգային նորամուտը, իսկ դրա հետ մեկտեղ նաև ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթում հաղթանակը։ 2009 թվականին Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում ԴեՄերիտը նորից հանդիպեց իր հին ծանոթին՝ Դավիդ Վիլյային, ու ինչպես շատ տարիներ առաջ՝ հուսալի խաղաց։ 2010 թվականին Աշխարհի առաջնությունն էր, 390 րոպե կյանքի գլխավոր մրցաշարում ու Սլովենիայի, Ալժիրի, Անգլիայի հավաքականների խումբը։ Եթե ինչ, ամերիկացիներն այդ ժամանակ դուրս եկան խմբից, իսկ ԴեՄերիտը նկատելի դեր խաղաց թիմի պաշտպանությունում։

                  Դրանից հետո, երբ հավաքականի ղեկին Բրեդլիին փոխարինեց Յուրգեն Կլինսմանը, ԴեՄերիտն այլևս չհրավիրվեց ազգային թիմ։

                  «Յուրգենն ինձ ուշադրություն չէր դարձնում։ Ես նրա ձևաչափի մեջ չտեղավորվող խաղացող էի։ Ես պատրաստ էի կոտրել մրցակցի ոտքերը միայն թե նա գոլ չխփեր։ Ես այնպիսին չէի, որ վազեի մի տուգանայինից մյուսը»։

                  Հետգրություն

                  2014 թվականին կարիերան ավարտելուց հետո Ջեյը փորձեց գնալ նախկին խաղացողների ուղով՝ դառնալ մարզչի օգնական, աշխատել ակադեմիայում, բայց արագ հասկացավ, որ դա իրենը չէ։ 

                  Ջեյ ԴեՄերիտի պատմության հիման վրա նկարահանվել է «Rise and Shine: The Jay DeMerit Story» ֆիլմը։ Այս փաստագրական ֆիլմը խաղացողի կարիերայի ամբողջական արտացոլանքն է։

                  Եղի՛ր Ջեյ ԴեՄերիտի պես, հավատա՛ քեզ։

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

                  15.05.25

                  🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

                  15.05.25

                  Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

                  15.05.25

                  🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

                  15.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥Ռեալը 90+5-րդ րոպեի փայլուն գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Մալյորկայի նկատմամբ

                  01:27 / 15.05.25

                  🎥Բոլոնիան հաղթեց Միլանին և նվաճեց Իտալիայի գավաթը

                  01:00 / 15.05.25

                  Յանիկ Սիները ներկա է ֆուտբոլի Իտալիայի գավաթի եզրափակչին

                  00:30 / 15.05.25

                  🎥Առաջին խաղակեսից հետո Մալյորկան հաղթում է Ռեալին

                  00:19 / 15.05.25

                  Արթուր Սերոբյանը Շերիֆի հետ դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ

                  23:58 / 14.05.25

                  ԲԿՄԱ-ն դուրս է եկել Ռուսաստանի գավաթի Սուպերեզրափակիչ՝11մ․-ով հաղթելով Զենիթին

                  23:17 / 14.05.25

                  Վեսթ Հեմի ֆուտբոլիստը լաց է եղել Օլդ Թրաֆորդում իր առաջին խաղից հետո

                  23:00 / 14.05.25

                  Լիվերպուլը հետաքրքրված է Վիրցի ծառայություններով

                  22:33 / 14.05.25

                  Իտալիայի գավաթ/ եզրափակիչ․ Միլան-Բոլոնիա, մեկնարկային կազմեր

                  22:11 / 14.05.25

                  Եթե Կառլոսը Ռեալն էր, ես Մանչեսթեր Սիթիի նման էի․ Խաչանովը՝ Ալկարասի հետ խաղի մասին

                  22:00 / 14.05.25

                  Իսկական ջենթլմեն․ Ֆլիկը՝ Անչելոտիի մասին

                  21:37 / 14.05.25

                  Խաչանովը պատմել է Սպերցյանի հետ ընկերության մասին

                  21:25 / 14.05.25

                  Ռեալը ևս մեկ կորստով է մոտենում Մալյորկայի դեմ խաղին

                  21:05 / 14.05.25

                  Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին

                  20:39 / 14.05.25

                  Ֆլիկը խոսել է Բարսելոնայի՝ Ռեալի նկատմամբ այս մրցաշրջանում տարած 4 հաղթանակների մասին

                  20:09 / 14.05.25

                  Լիլի ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա․ նրանով հետաքրքրված են ՄՅՈՒ-ն ու Բարսելոնան

                  20:05 / 14.05.25

                  Միլանը որոշում է կայացրել 34-ամյա Ուոքերի ապագայի վերաբերյալ

                  19:37 / 14.05.25

                  Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը

                  19:00 / 14.05.25

                  Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

                  18:45 / 14.05.25

                  Ռեալի դարպասապահը վնասվածք է ստացել

                  18:02 / 14.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.