«Բավարիան» հայտարարել է թիմի 19-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ համագործակցությունը երկարացնելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Կանադացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ էր տեղափոխվել 2018 թվականին «Վանկուվեր Ուայթքեփսից»։ Այդ ժամանակվանից ի վեր Դեյվիսը «Բավարիայի» առաջին թիմի կազմում 35 խաղի է մասնակցել, խփել 2 գոլ ու դարձել 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի արդյունքներով Դեյվիսը ճանաչվել է «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ։
«Երջանիկ եմ։ «Բավարիան» աշխարհի լավագույն թիմերից մեկն է, ես երազել եմ այստեղ խաղալու մասին։ Ուզում եմ թիմի հետ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել։ Հաղթական ոգին «Բավարիայի» ԴՆԹ-ում է»,- ասել է Դեյվիսը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։