Լիմասոլի «Արիսի» գանացի աջ պաշտպան Էրիկ Բոակյեն համալրել է «Նոայի» շարքերը։ Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
25–ամյա պաշտպանի նախկին ակումբը կիպրական «Արիսն» էր։ Գանացի ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև սլովենական «Օլիմպիայում»։
«Նոան» և Բոակյեն կնքել են 3 տարվա պայմանագիր։ Գանացի պաշտպանը երևանյան ակումբի կազմում հանդես կգա 6 համարի մարզաշապիկով։