«Ալ-Հիլալի» հարձակվող Սեբաստիան Ջովինկոն կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Il Matino-ն:
«Բենեվենտո» ֆուտբոլային ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ և առաջարկել իտալացի հարձակվողին տեղափոխվել իրենց ակումբ:
Ներկայումս «Բենեվենտոն» խաղում է Սերիա Բ-ում, սակայն ակումբը գրեթե ապահովել է իր մասնակցությունը հաջորդ մրցաշրջանում Ա Սերիայում:
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Սեբաստիան Ջովինկիոն խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Այս պահին հարձակվողը հանդես է գալիս «Ալ-Հիլալի» կազմում: