ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ինտեր Մայամիի» նկատմամբ:
Փարիզյան ակումբի կիսապաշտպան Ժոաու Նեվեշը դուբլ ձևակերպեց՝ գոլեր խփելով 6-րդ և 39-րդ րոպեներին: 44-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» պաշտպան Թոմաս Ավիլեսը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Առաջին խաղակեսի վերջում վերջնական հաշիվը ձևակերպեց Աշրաֆ Հակիմին:
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում էր և խաղաց ամբողջ հանդիպումը:
ՊՍԺ-ն դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի «Ֆլամենգո» – «Բավարիա» զույգի հաղթողի հետ:
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ