«Նոան» շարունակում է ամրապնդել կազմը՝ հայտարարելով խորվաթ հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալեն Գրգիչի տրանսֆերի մասին։
30-ամյա ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանն անցկացրել է Խորվաթիայի բարձրագույն խմբի «Սլավեն Բելուպո» թիմում։ Գրգիչը խաղացել է նաև խորվաթական «Ռիեկա» և «Օսիեկ» ակումբներում, ինչպես նաև Հունգարիայի «Դիոսգյոր» թիմում։
«Նոան» Գրգիչի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։ Նորեկը թիմում կկրի 77 համարի մարզաշապիկը։