Երևանի «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել Չարենցավանի «Վանի» նախկին 17 ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պայմանագիր է ստորագրվել Արսեն Բեգլարյանի, Անատոլի Այվազովի, Կլայդեր Մասեդոյի, Սերոբ Գրիգորյանի, Արսեն Սադոյանի, Դավիթ Տերտերյանի, Ռոբերտ Հակոբյանի, Յուրի Գարեգինյանի, Կարեն Նալբանդյանի, Կաջալի Դրամեի, Մոմո Տուրեի, Լևոն Վարդանյանի, Մալիկ Օդեյինկայի, Էյմարդ Բատիոնոյի, Յարոսլավ Մատյուխինի, Օլավալե Ֆառայոլայի, Ուսման Աջիբոնայի հետ։