«Բարսելոնան» նախատեսում է բաժանվել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենից, սակայն վերջինս չի շտապում հեռանալ։
Կատալոնական ակումբն այլևս գերմանացուն չի դիտարկում որպես հիմնական դարպասապահ և արդեն պայմանագիր է կնքել «Էսպանյոլից» Ժոան Գարսիայի հետ։
Լրագրող Ֆեռնանդո Պոլոյի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի բազմաթիվ անդամներ կարծում են, որ տեր Շտեգենին պետք է զրկել ավագի թևկապից՝ նույնիսկ այն դեպքում, եթե նա շարունակի մնալ թիմում։
«Կապտանռնագույնների» ղեկավարության որոշմամբ՝ Ֆրենկի դե Յոնգից, Ռաֆինյայից, Ռոնալդ Արաուխոյից և Պեդրիից կազմված ավագների թիմը պետք է համալրի նաև Ինիգո Մարտինեսը։
Վերջնական որոշումը կկայացնի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։