Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարևոր հայտարարություն է արել մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ։
«Ես երբեք չեմ լքի «Ռեալ Մադրիդը»։ Եթե ակումբը ցանկանա բաժանվել ինձնից, ապա ստիպված կլինի սպանել ինձ»,– ուրուգվայցու խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։
26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Վալվերդեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո։