Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գովաբանել է «արքայական» ակումբում իր թիմակից Գոնսալո Գարսիային։ Նա զարմացած է, թե որքան բազմակողմանի կարող է լինել երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտում։
«Այս տղան անհավանական է։ Նա շատ լավն է․ գոլ է խփում, վազում է… Ամեն ինչ անում է։ Նա «Ռեալի» ապագան է»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Defensa Central-ը։
2024/25 մրցաշրջանում Գարսիան «սերուցքայինների» հիմնական թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո։