UFC 317 մրցաշարում Իլիա Թոփուրիայի՝ Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ տարած հաղթանակից հետո MMA մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է սոցիալական ցանցերում։
Մենամարտն ավարտվել է Թոփուրիայի հաղթանակով առաջին ռաունդում՝ նոկաուտով։ Այս հաղթանակով Թոփուրիան դարձել է թեթև քաշային կարգի նոր չեմպիոն։
«Չարլզը չպետք է ընդհանրապես տիտղոսի համար մենամարտեր։ Ես կարող եմ շատ հեշտ ավարտել Թոփուրիայի հետ մենամարտը, ամեն ինչ պարզ է։ նա էլ դա լավ գիտի։ Դրա համար է նա խուսափում համար մեկ հավակնորդից», — գրել է Ծառուկյանը։