Աշխարհի ակումբային առաջնությունում դրամատիկ խաղ է տեղի ունեցել «Բենֆիկայի» և «Չելսիի» միջև։
Հանդիպումը երկար ընդմիջումից հետո վերսկսվել է, քանի որ ԱՄՆ-ում գործող կանոնի համաձայն՝ կայծակի դեպքում խաղը դադարեցվում է։ Այս անգամ ընդմիջումը տևել է գրեթե երկու ժամ։
«Չելսին» առաջ էր անցել Ջեյմսի՝ ստանդարտ դիրքից խփած գոլով։ «Բենֆիկան» խաղի մեծ մասում վտանգավոր պահեր չէր ստեղծում, սակայն 85-րդ րոպեից հետո, ընդմիջումից վերադառնալով, թիմը կտրուկ փոխեց խաղի ընթացքը։ Մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Չելսիի» դարպասին, և Անխել Դի Մարիան հավասարեցրեց հաշիվը՝ իրացնելով իր 4-րդ 11-մետրանոցը մրցաշարում։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այդ ընթացքում «Բենֆիկան» մնաց 10 խաղացողով, ինչից հետո «Չելսին» տիրեց խաղին։ Նախ Նկունկուն առաջ մղեց լոնդոնցիներին, ապա Կայսեդոյի փոխանցումից հետո Պեդրու Նետուն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:1։
Կայսեդոն բաց կթողնի «Պալմեյրասի» դեմ հաջորդ հանդիպումը՝ կարգապահական պատժի պատճառով։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Չելսին» կմրցի բրազիլական «Պալմեյրասի» հետ, որը նախորդ փուլում հաղթել էր «Բոտաֆոգոյին»։