Հունիսի 29-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) տեղի ունեցած UFC 317 մրցաշարի գլխավոր մենամարտում վրացական ծագում ունեցող իսպանացի մարտիկ Իլիա Թոփուրիան նոկաուտով հաղթանակ է տարել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ՝ դառնալով թեթև քաշային կարգի նոր չեմպիոն:
Այս հաղթանակով Թոփուրիան, ով նախկինում եղել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն, նվաճել է թեթև քաշային կարգի ազատված տիտղոսը, որը հրաժարվել էր պահել ռուս մարզիկ Իսլամ Մախաչևը՝ տեղափոխվելով կիսամիջին քաշային կարգ:
Իլիա Թոփուրիան, ով ներկայացնում է Իսպանիան, իր կարիերայում գրանցել է 17-րդ հաղթանակը MMA-ում՝ մնալով անպարտելի օկտագոնում: Չարլզ Օլիվեյրան, իր հերթին, կրել է 11-րդ պարտությունը՝ ունենալով 35 հաղթանակ և մեկ անավարտ մենամարտ:
Հաշվի առնելով մենամարտի կարևորությունը՝ պահեստային մարտիկ էր հայտարարվել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը:
EL MATADOR IS KING 👑 #UFC317 | @TopuriaIlia pic.twitter.com/OW1jQYokzS
— UFC (@ufc) June 29, 2025