«Մոնակոն» հայտարարել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին։ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Պոգբան խաղադաշտ դուրս չի եկել 2023 թվականի սեպտեմբերից։ Կարճ ժամանակ անց կիսապաշտպանը որակազրկվեց հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նոյեմբերին Թուրինի «Յուվենտուսը», որը ֆրանսիացու վերջին ակումբն էր, որոշեց խզել նրա հետ պայմանագիրը։ Որակազրկման ժամկետը լրացել էր 2025 թվականի մարտին։
Ֆրանսիացի կիսապաշտպանը նախկինում հանդես է եկոլ «Մանչեսթեր Յունայթեդում», ինչպես նաև 91 խաղ է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ խփելով 11 գոլ։