27-ամյա ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման պաշտոնապես դարձել է «Նոայի» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Այս մասին տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
Նա թիմին միացել է ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբից։
Օշիման «Նոայի» կազմում հանդես կգա տրանսֆերային պայմանագրով, որը կնքվել է մինչև 2028 թվականը։ Նա կրելու է 14 համարի մարզաշապիկը։
Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև լեհական «Կրակովիա» և Սլովակիայի «Միխալովցե» թիմերում։