Երևանի «Արարատը» և շվեյցարական «Ստադ Լոզան Ուշին» համաձայնության են եկել Կեաս Բահի տրանսֆերի շուրջ։ Իվուարցի կիսապաշտպանը կշարունակի կարիերան Շվեյցարիայի առաջնությունում։
20-ամյա Բահը «Արարատին» միացել էր 2025 թվականի մարտին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 12 պաշտոնական հանդիպման՝ խփելով 4 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։
«Ստադ Լոզան Ուշիի» հետ համագործակցության շրջանակում սա «Արարատից» առաջին տրանսֆերն է դեպի շվեյցարական ակումբ։ Մինչ այդ մի քանի խաղացողներ Լոզանից տեղափոխվել էին Երևան։
«Արարատի» ղեկավարությունը հայտնել է, որ թիմը շարունակում է համալրման գործընթացը՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։