Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» հուլիսի 8-ին Աբովյանում կմրցի «Բուդուչնոստի» հետ։
Հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը՝ Վոլեն Չինկովի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նրան կօգնեն Դենիս Սոկոլովը և Տուդոր Վուկովը։ Չորրորդ պաշտոնյան Դիմիտար Դիմիտրովն է։
Տեսաօգնականներն են Նիկոլա Պոպովը և Դրագոմիր Դրագանովը։