Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Բիլբաոյի «Ատլետիկի» կողմից ներկայացված խնդրանքը՝ կապված «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի վերահսկման հետ։
«Կապտանռնագույնների» ղեկավարների կողմից եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի նկատմամբ հետաքրքրության մասին հրապարակային հայտարարություններից հետո բասկյան ակումբը դիմել էր Լա Լիգային՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն կատալոնական ակումբի ֆինանսական վիճակի վերաբերյալ։
««Ատլետիկը» բողոքեց, քանի որ «Բարսելոնան» հրապարակավ հայտարարել էր, որ ցանկանում է պայմանագիր կնքել խաղացողի հետ։ ՖԻՖԱ-ի կանոնները սահմանում են պաշտպանված ժամանակահատված, և մենք իրավասություն չունենք միջամտելու։
Մենք, ինչպես միշտ, կապահովենք, որ «Բարսելոնան» պարտավորվի պահպանել կանոնները՝ խաղացողներ գրանցելու համար, լինի դա Նիկո Ուիլյամսը, Հալանդը, Մեսսին, թե որևէ մեկը։ Մենք ոչինչ չենք փոխի։
Հուսով եմ՝ «Բարսելոնան» կհարգի 1:1 կանոնը։ Ես սա եմ մաղթում բոլոր ակումբներին։ Կանոնները բոլորին հայտնի են»,- EFE-ին ասել է Տեբասը։