Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Ես սպասում էի, որ ինձ կհարցնեն ապագայի մասին։ Այս պահին ես «Կրասնոդարի» խաղացող եմ։ Առայժմ՝ այդքանը»,- հայ կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 27-ին, Էդուարդ Սպերցյանը ճանաչվեց ՌՊԼ-ի 2024/25 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։
Անցած մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «ցուլերի» կազմում անցկացրել է 28 խաղ, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։