«Ռեալի» նախկին պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն նշել է, թե որ ֆուտբոլիստին կցանկանար ձեռք բերել մադրիդյան ակումբի համար։
— Հաուսենն ու Տրենտն արդեն ժամանել են, իսկ Մաստանիունոն կժամանի ակումբային ԱԱ-ից հետո: Հնարավորության դեպքում ում հետ կցանկանայիք պայմանագիր կնքել «Ռեալի» համար։
«Դա կախված է իմ ունեցած բյուջեից», — ծիծաղելով ասաց Ֆիգուն։
— Ենթադրենք, որ դուք անսահմանափակ բյուջե ունեք։
«Ինձ շատ խաղացողներ են դուր գալիս։ Ես անշուշտ կպայմանավորվեի Նիկո Ուիլյամսի հետ։ Նա իսկական գանձ է։ Գինն էլ ողջամիտ է թվում՝ հաշվի առնելով, թե որքան են այժմ վճարում խաղացողների համար։ Նա շատ բարձրակարգ է և երիտասարդ»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ները վերջին շրջանում Նիկո Ուիլյամսի ապագան կապում են Ֆիգուի նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» հետ։