Իտալացի մարզիչ Ստեֆանո Պիոլին լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը: Ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կողմերը խզել են համագործակցությունը:
«Ալ-Նասրը» շնորհակալություն է հայտնել Պիոլիին և նրա մարզչական շտաբին կատարած աշխատանքի համար: Պիոլին թիմը գլխավորել է 2024 թվականի սեպտեմբերից: Նրա ղեկավարությամբ «Ալ-Նասրը» Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը:
Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում հրաժեշտ է տվել մարզչին՝ գրելով. «Grazie di tutto» («Շնորհակալություն ամեն ինչի համար»):
Ըստ տեղեկությունների՝ Պիոլին կարող է վերադառնալ Իտալիա և գլխավորել «Ֆիորենտինան»: