«Բոկա Խունիորսը» և «Օքլենդ Սիթին» 1:1 հաշվով ոչ ոքի խաղացին Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի հանդիպման ժամանակ: Խաղը տեղի է ունեցել Նեշվիլի «Ջոդիս Պարկ» մարզադաշտում:
Հաշիվը բացել է արգենտինական ակումբը. «Օքլենդ Սիթիի» դարպասապահ Նաթան Գարրոն գրանցել է ինքնագոլ: Նոր Զելանդիայի թիմը հավասարեցրել է հաշիվը Քրիստիան Գրեյի խփած գոլի շնորհիվ: 53-րդ րոպեին խաղը ընդհատվել է ուժեղ ամպրոպի պատճառով:
«Բոկա Խունիորսը» 2 միավորով զբաղեցրել է C խմբի երրորդ հորիզոնականը, իսկ «Օքլենդ Սիթին» 1 միավորով եզրափակել է խմբի աղյուսակը: Երկու թիմերն էլ չեն կարողացել դուրս գալ փլեյ-օֆֆ: C խմբից 1/8 եզրափակիչ են անցել «Բենֆիկան» (7 միավոր) և «Բավարիան» (6 միավոր):