Ֆրանսիայի յոթակի չեմպիոն «Լիոնը» ֆինանսական հաշվետվությունների խախտումների պատճառով իջեցվել է Լիգա 2։
Այս որոշումը կայացրել է DNCG-ն՝ կազմակերպությունը, որը պատասխանատու է Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբների ֆինանսական մոնիտորինգի և վերահսկողության համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը։
«Լիոնը» չի կարողացել ներկայացնել անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ, բացի այդ՝ ակումբը նաև պարտքեր ունի։ Ինչպես նշում է L’Équipe-ը, ակումբը դեռ կարող է բողոքարկել այս որոշումը։
Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում «Լիոնը» Լիգա 1-ում զբաղեցրել էր 6-րդ տեղը և որակավորվել Եվրոպա լիգայի խաղարկությանը։ Ակումբը նաև հասել էր Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։