«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն, հնարավոր է, չմասնակցի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին հանդիպմանը՝ «Զալցբուրգի» դեմ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆրանսիացին շարունակում է տառապել սուր գաստրոենտերիտից։
Մբապեն արդեն բաց է թողել խմբային փուլի առաջին երկու խաղերը՝ «Ալ-Հիլալի» (1:1) և «Պաչուկայի» դեմ (3:1)։
«Ռեալ Մադրիդը» «Զալցբուրգի» հետ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին։
Հունիսի 19-ին Մբապեն հոսպիտալացվել էր աղիքային վարակի պատճառով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր գաստրոենտերիտ։ Նույն օրը նա դուրս է գրվել Մայամիի հիվանդանոցից։