Ռուսական «Ռոտոր» ակումբը հայտարարել է կիսապաշտպան Դավիդ Դավիդյանի տեղափոխության մասին։ Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
27-ամյա ֆուտբոլիստը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 14-ին Նիժնի Նովգորոդում։ Նրա հասակը 173 սմ է, խաղում է աջ եզրային հարձակողական կիսապաշտպանի դիրքում։
Դավիդյանը ֆուտբոլային կրթություն է ստացել Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» ակումբում։ 2017 թվականին միացել է «Նոստային», որտեղ աշխատում էր մարզիչ Դենիս Բոյարինցևը։ Հետագայում նա հանդես է եկել «Արարատ», «Ալաշկերտ», «Խիմկի» և «Փյունիկ» ակումբներում։
Դավիդյանը երեք անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ 2018/2019, 2020/2021 և 2023/2024 մրցաշրջաններում։
Նա երեք հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Եվրոպական մրցաշարերում հանդես է եկել «Ալաշկերտի» և «Փյունիկի» կազմում՝ մասնակցելով 23 խաղի, որից 11-ը Չեմպիոնների լիգայի և 12-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում։ Գրանցել է 2 գոլային փոխանցում։
Հայաստանի Պրեմիեր լիգայում Դավիդյանը մասնակցել է 112 խաղի, խփել 9 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում «Խիմկիի» կազմում անցկացրել է 5 հանդիպում։
Ընդհանուր առմամբ, Դավիդ Դավիդյանի կարիերայում գրանցված է 204 հանդիպում, 20 գոլ և 24 գոլային փոխանցում։