ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 4:1 հաշվով առավելության հասավ մարոկկական «Վիդադ Կասաբլանկայի» նկատմամբ՝ տանելով մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց մարոկկական ակումբի պաշտպան Աբդելմումին Բուտուիլը՝ Կենան Յիլդիզի հարվածից հետո անզգուշաբար գրավելով սեփական դարպասը։ Տասը րոպե անց նույն Յիլդիզը կրկնապատկեց հաշիվը, իսկ 69-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։ «Վիդադի» կազմում միակ պատասխան գոլը խփեց Տեմբինկոսի Լորչը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց «Յուվենտուսի» սերբ հարձակվողը՝ 90+4-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Վիդադ Կասաբլանկան»՝ «Ալ-Այնի» հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ակումբային ԱԱ-ի G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.