Ջեյմս Սանտոսի տեղափոխությունը «Փյունիկ» չի կայացել, քանի որ բժշկական հետազոտության արդյունքները չեն համապատասխանել ակումբի բժշկական անձնակազմի ակնկալիքներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ակումբում բոլոր որոշումները կայացվում են մասնագիտական սկզբունքներով՝ թիմի ընդհանուր շահերից ելնելով։ Մաղթում ենք Ջեյմս Սանտոսին հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանն անցկացրել է Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» կազմում։