«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Ատլետիկի» հետ՝ հարձակվող Նիկո Ուիլյամսի հնարավոր տրանսֆերի շուրջ։
«Այո, Նիկո Ուիլյամսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Մենք կփորձենք նրան հրավիրել։ Նիկոն, ինչպես և այլ խաղացողներ, մեծ ցանկություն է հայտնել «Բարսելոնայում» հանդես գալու։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք միանշանակ կփորձենք կնքել այդ գործարքը», – Դեկուի խոսքերը մեջբերում է La Vanguardia-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» արդեն համաձայնության է եկել 22-ամյա ֆուտբոլիստի հետ՝ մինչև 2031 թվականը պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Ուիլյամսը «Ատլետիկում» հանդես է գալիս 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 45 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը «Ատլետիկի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։