Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սլովակիայի առաջնության ներկայացուցիչ «Պոդբրեժովան» 3-ամյա պայմանագիր է կնքել Երևանի ԲԿՄԱ-ի 19-ամյա հայ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանի հետ։
«Մենք հետևել ենք նրա խաղին մի քանի հանդիպումներում և որոշել ենք սկսել բանակցություններ նրա ակումբի հետ։ Խոսքը շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացողի մասին է, լավ ֆիզիկական տվյալներով, ով ներկայացնում է Հայաստանի Մ21 հավաքականը», – նշել է «Պոդբրեժովայի» գլխավոր մենեջեր Միրոսլավ Պոլիաչեկը։
Հակոբյանը Սլովակիայի բարձրագույն լիգայում հանդես եկող երկրորդ հայ ֆուտբոլիստն է՝ Տիգրան Բարսեղյանից հետո, ով խաղում է «Սլովանում»: