Ռուս պաշտպան Ալեքսանդր Պուսկոյի և Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև պայմանագիրն ավարտվել է, և կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Պուսկոն «Ուրարտուին» միացել էր 2024 թվականի ձմռանը։ Նրա անցկացրած կարճ ժամանակահատվածում պաշտպանը թիմի կազմում մասնակցել է 30 պաշտոնական հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։