«Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց «Ուրավային» Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ Սիեթլի «Լյումեն Ֆիլդ» մարզադաշտում:
11-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուրավայի» կիսապաշտպան Ռեմա Վատանաբեն: 78-րդ րոպեին «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակում կիսապաշտպան Վալենտին Կարբոնին խփեց հաղթական գոլը «սև-կապույտների» համար:
«Ներաձուրիների» կազմում խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում։
«Ինտերը» երկու խաղից հետո վաստակել է 4 միավոր և գլխավորում է E խումբը: «Ուրավան» առանց միավորի զբաղեցնում է խմբի վերջին՝ չորրորդ հորիզոնականը:
Հունիսի 26-ին «Ինտերը» կմրցի «Ռիվեր Փլեյթի» հետ, իսկ «Ուրավան» կհանդիպի «Մոնտերեյի» հետ:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ