«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է «Բարսելոնայի» տաղանդավոր վինգեր Լամին Յամալի մասին։
«Յամալը՞։ Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է նա անում։ Նա դա չպետք է անի 16-17 տարեկանում։ Նա խաղում է ամենաբարձր մակարդակով։ Չեմ կարծում, որ նախկինում երբևէ նման բան տեսել ենք։ Նման մտածողություն ունենալը յուրահատուկ հմտություն է։
Նա պարզապես աննորմալ է՝ այն ամենով, ինչ անում է այսքան երիտասարդ տարիքում, և նա շարունակելու է զարգանալ։ Եթե նայենք նրա ֆուտբոլային ունակություններին, նա անպայման պետք է «Ոսկե գնդակ» նվաճի։ Բայց հետո հիշում ես Ուսման Դեմբելեին, ով հաղթել է Չեմպիոնների լիգան…», — ասել է Ռեշֆորդը YouTube-ի xBuyer հաղորդման ժամանակ։