Ակումբային աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրում Հարավաֆրիկայի «Մամելոդի Սանդաունզը» մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Սինսինատի քաղաքի «TQL» մարզադաշտում և ավարտվեց «Բորուսիայի» հաղթանակով՝ 4:3 հաշվով։
Հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ «Սանդաունզի» վինգեր Լուկաս Ռիբեյրոն առաջ մղեց իր թիմին։ 16-րդ րոպեին «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆելիքս Նմեչան հավասարեցրեց հաշիվը։ 34-րդ րոպեին Սերու Գիրսին խփեց երկրորդ գոլը, իսկ 45-րդ րոպեին Ջոբ Բելինգհեմը երրորդ գնդակն ուղարկեց «Սանդաունզի» դարպասը։
Երկրորդ խաղակեսում՝ 60-րդ րոպեին, «Սանդաունզի» պաշտպան Խուլիսո Մուդաուն ինքնագոլ գրանցեց։ 62-րդ րոպեին Իքրաամ Ռեյներսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90-րդ րոպեին Լեբո Մոտիբան խփեց երրորդ գոլը՝ սահմանելով վերջնական 4:3 հաշիվը։
Այս հաղթանակով «Բորուսիան» վաստակեց 4 միավոր և գլխավորում է F խումբը, իսկ «Մամելոդի Սանդաունզը» 3 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Տեսանյութերը` այստեղ