«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 39-ամյա Ռոբերտ Արզումանյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա նախկինում ևս ղեկավարել է թիմը։ Ակումբը վստահ է, որ Արզումանյանի փորձը կնպաստի թիմի հաջողություններին։
Հիշեցնենք, որ «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն աշխատանքի է անցել Տուլայի «Արսենալում»։