ՖԻՖԱ-ն քննարկում է որոշում, որով արտասահմանցի ֆուտբոլիստները կկարողանան առանց փոխհատուցման լքել Իսրայելի ակումբները։ Այս մասին հայտնում է One պարբերականը։
Եթե որոշումն ընդունվի, յուրաքանչյուր արտասահմանցի խաղացող, ով անվտանգության նկատառումներով ցանկանա հեռանալ, կկարողանա ազատորեն լքել ակումբը, իսկ թիմերը չեն ունենա դա խոչընդոտելու իրավունք։
Ավելի վաղ Բեեր Շևայի «Հապոելը» հայտնել էր, որ պորտուգալացի կիսապաշտպան Յուրի Մադեյրուշը խնդրել է հեռանալ ակումբից, և նրա խնդրանքը բավարարվել է։ Մեկ այլ պորտուգալացի՝ Ռոբինյուն, որը պայմանագիր էր կնքել «Հապոել» Հայֆայի հետ, հրաժարվել է մեկնել Իսրայել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 13-ին Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց. Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին, ինչին ի պատասխան Թեհրանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորեց Թել Ավիվը։