Մեկնարկը՝ 05։00
Խումբ E, 1-ին տուր
Լաուտարո Մարտինեսը, Ստեֆան դե Վրեյը և Ալեսանդրո Բաստոնին խոսել են Չեմպիոնների լիգայի ցավալի պարտությունից հետո նոր էջ բացելու մասին՝ Կրիստիան Կիվուի գլխավորությամբ, ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային գավաթի մեկնարկին ընդառաջ։
«Ինտերն» իր արշավը կսկսի Լոս Անջելեսի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում՝ «Մոնտերեյի» դեմ խաղով, ձգտելով մոռացության տալ հիասթափեցնող մրցաշրջանը և պայքարել տիտղոսի համար ԱՄՆ-ում։
«Ֆուտբոլը միշտ հնարավորություն է տալիս նորից սկսելու», — ասում են Միլանի «Ինտերում»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ից 0:5 հաշվով կրած պարտությունը ծանր հարված էր, իսկ Ա սերիայում մեկ միավորով չեմպիոնության կորուստը՝ ևս մեկ։ Սակայն ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը հնարավորություն է վերականգնելու կորցրած վստահությունը։
Նոր գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն թարմ շունչ է բերել թիմին, իսկ ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարը հիանալի առիթ է հաղթական ուղի վերադառնալու համար։ Թիմի ֆուտբոլիստները Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսում հաստատել են, որ մոնտերեյցիների դեմ մեկնարկային խաղից առաջ տրամադրությունը բարձր է։
Լաուտարո Մարտինես
«Մենք լավագույնս ենք պատրաստվել «Մոնտերեյի» դեմ խաղին։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ և կայուն խաղային համակարգ։ Մեր նպատակն է հաղթել՝ վերականգնելով վստահությունը Չեմպիոնների լիգայի հիասթափությունից հետո։ Թեև տիտղոս չնվաճեցինք, մրցաշրջանի առաջընթացը նկատելի է։ Անցյալը թողնել հետևում սովորելը խաղի մի մասն է։ Այս մրցաշարը հիանալի հնարավորություն է նոր սկիզբ դնելու համար։ Աշխարհի ակումբային գավաթում խաղալը ոգևորիչ է, և մենք ամեն ինչ կանենք, որ «Ինտերը» հասնի հնարավորինս հեռու»։
Ստեֆան դե Վրեյ
«Մոնտերեյի» դեմ խաղը հիանալի հնարավորություն է մրցաշարը լավ մեկնարկելու համար։ Նրանք ունեն համաշխարհային մակարդակի խաղացողներ, որոնցից շատերին ճանաչում ենք Եվրոպայում ելույթներից։ Շատ եմ ոգևորված այս մրցաշարին մասնակցելու համար և հույս ունենք լավ հանդես գալ։ Թեև մրցաշրջանն ավարտվեց առանց ցանկալի արդյունքի, մենք հիանալի խաղ ցուցադրեցինք՝ ընդամենը մեկ միավորով զիջելով Իտալիայի չեմպիոնությունը, իսկ Չեմպիոնների լիգայում եզրափակիչից բացի մնացած ճանապարհը շատ հաջող էր։ Հիմա նոր վստահությամբ և ուժով ենք մոտենում մրցաշարին։ Չգիտեմ՝ խմբում ֆավորի՞տ ենք, թե ոչ, բայց պատրաստ ենք պայքարել։ Ամեն ինչ սկսվում է վաղը»։
Ալեսանդրո Բաստոնի
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը ծանր էր, բայց ֆուտբոլի գեղեցկությունն այն է, որ միշտ նոր հնարավորություն է սպասում։ Հիմա մեծ մոտիվացիա ունենք։ Թիմում նոր դեմքեր կան, նոր մարզիչ։ Պատրաստ ենք մարտահրավեր նետել այս մրցաշարին։ Կիվուն մեծ ուշադրություն է դարձնում հոգեբանական պատրաստությանը՝ շարունակելով Ինձագիի աշխատանքը։ ՊՍԺ-ի դեմ պարտությունը ցավոտ էր, բայց ժամանակն է առաջ նայելու»։
Բաստոնին անդրադարձավ նաև «Մոնտերեյին» և Սերխիո Ռամոսին. «Սերխիո Ռամոսը միշտ եղել է իմ կուռքը։ Շատ եմ ոգևորված նրա դեմ խաղալու հնարավորությունից։ Գիտենք, թե որքան կրքոտ են մեքսիկացիները։ Ֆուտբոլը նրանց արյան մեջ է»։
Բոլոր հայացքները՝ «Ինտերի» վրա
Ֆուտբոլային աշխարհը սպասում է՝ արդյոք Միլանի «Ինտերը» կկարողանա մոռանալ Չեմպիոնների լիգայի ծանր պարտությունը և նոր հաղթանակներ տոնել՝ սկսելով պայքարը «Մոնտերեյի» դեմ խաղով։