«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնայի» համար այլևս առաջնահերթ տրանսֆերային նպատակ չի համարվում։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը վաղուց հետևում է անգլիացի ֆուտբոլիստի խաղին, սակայն ներկայումս նրա տեղափոխությունն ավելի ու ավելի քիչ հավանական է թվում։ Նշվում է, որ Ռեշֆորդի տրանսֆերը չի դիտարկվում նույնիսկ որպես «պլան B»։
«Բարսելոնայում» այժմ կենտրոնացած են Լուիս Դիասի («Լիվերպուլ») և Նիկո Ուիլյամսի («Ատլետիկ Բիլբաո») տրանսֆերների վրա, իսկ Ռեշֆորդը դիտարկվում է միայն որպես հնարավոր այլընտրանք։