Սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը վերադարձել է «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա ֆուտբոլիստը «նռնագույնների» կազմում նախկինում հանդես է եկել 2022/23 մրցաշրջանում՝ մասնակցելով նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։
Վերջին երկու մրցաշրջանները Միլկովիչը անցկացրել է Երևանի «Նոայում», որից հետո կրկին միացել է «Փյունիկին»։