Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ավարտել է իր առաջին մրցաշրջանը Մադրիդի «Ռեալում»: Նա հաջող ելույթներ է ունեցել մարզական առումով, սակայն ուշադրություն է գրավել նաև նրա ֆինանսական կողմը:
Ըստ TaxDown կազմակերպության՝ Մբապեն պետք է վճարի մոտ 14.5 միլիոն եվրո հարկ Իսպանիայի բյուջեին, ինչը կազմում է նրա «Ռեալում» ստացած տարեկան 32 միլիոն եվրո եկամտի (մինչև հարկերը) մոտ 45%-ը:
Իսպանիայի հարկային օրենսդրությունը, սակայն, առաջարկում է զգալի արտոնություններ: Եթե անձը բնակվում է Իսպանիայում ավելի քան 5 տարի և ներդրումներ է կատարում տնտեսության մեջ, նա կարող է ստանալ հարկային արտոնություններ:
Հետևաբար, եթե Մբապեն երկար մնա Իսպանիայում և ներդրումներ կատարի, նա հնարավորություն կունենա հետ ստանալ վճարած հարկերի զգալի մասը: