«Լիվերպուլի» կոլումբիացի ֆուտբոլիստ Լուիս Դիասը շաբաթ օրը Կոլումբիայի Բառանկիլիա քաղաքում ամուսնացել է իր երկարամյա զուգընկերուհի Ջերալդին Պոնսի հետ:
Զույգը ծանոթ է 19 տարեկանից, ունի երկու երեխա, իսկ ամուսնական առաջարկը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին:
Հարսանեկան արարողության ժամանակ Դիասը հայտնվել է ատամներին ադամանդե ներդիրներով: Հյուրերի թվում էին Կոլումբիայի ազգային հավաքականի խաղացողներ Խուան Կուադրադոն, Դանիել Մունյոսը և Յերի Մինան: Ներկա էր նաև Դիասի նախկին թիմակիցը «Լիվերպուլից»՝ Ֆաբինյոն՝ կնոջ հետ: