Մյունխենում ընթացող հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը փոխչեմպիոն են հռչակվել 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։
Որակավորման փուլում նրանք խոցել են 580 միավոր, իսկ եզրափակչում մրցել են Չինաստանի թիմի հետ, սակայն զիջել են 4:16 հաշվով, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության մամուլի ծառայությունը։
Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական պայքարում: Կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը 578 միավոր է հավաքել և զբաղեցրել 9-րդ տեղը,
իսկ տղամարդկանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Բենիկ Խլղաթյանը 581 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը:
Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կտևի մինչև հունիսի 15-ը: Մրցմանը մասնակցում են 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։