Ֆրանսիական հեղինակավոր Louis Vuitton բրենդը պաշտոնապես դառնում է Մադրիդի «Ռեալի» հովանավորը։ Համագործակցության շրջանակում բրենդը կապահովի տղամարդկանց և կանանց ֆուտբոլային ու բասկետբոլային առաջին թիմերի արտագնա և պաշտոնական հագուստները։
«Մենք հպարտ ենք համագործակցել ակումբի հետ, որն ունի փառահեղ պատմություն և ոգեշնչում է սերունդներ։ Մեզ միավորում են գերազանցության ձգտումը, նորարարական մտածողությունը և ժամանակը հաղթահարելու ցանկությունը», — հայտարարել է Louis Vuitton-ի գլխավոր տնօրեն Պիետրո Բեկարին։
««Ռեալ Մադրիդում» գերազանցությունը մեր հիմնական արժեքներից է։ Louis Vuitton-ը նույն սկզբունքներով է առաջնորդվում նորաձևության աշխարհում։ Մեր նպատակն է ստեղծել ժառանգություն, որը կազդի նաև մեր ոլորտներից դուրս», — նշել է «Ռեալի» վետերան և ղեկավար Էմիլիո Բուտրագենյոն։
Նոր հավաքածուն ներառում է հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ և ճամփորդական պարագաներ՝ պատրաստված բարձրորակ նյութերից՝ շեշտադրելով էլեգանտությունն ու հարմարավետությունը։