Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է կարիերան շարունակել իտալական Ս Սերիայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է 28-ամյա խաղացողի ծառայություններով։ Իտալական գրանդը պատրաստ է Սեբալյոսի տրանսֆերի համար վճարել 20 միլիոն եվրո։
Սեբալյոսի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։