«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է վերադառնալ Լեհաստանի ազգային հավաքական՝ գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժի հեռացումից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Լևանդովսկին կարող է կրկին հրավեր ստանալ հավաքական՝ արդեն սեպտեմբերին, երբ Լեհաստանը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում կմրցի Նիդերլանդների և Ֆինլանդիայի հետ (սեպտեմբերի 4-ին և 7-ին)։
Հունիսի 12-ին Պրոբեժը հրաժարական է ներկայացրել՝ նշելով, որ դա լավագույն լուծումն է ստեղծված իրավիճակում։ Հունիսի 8-ին Լևանդովսկին պահանջել էր մարզչի հեռացումը և հրաժարվել էր խաղալ նրա ղեկավարությամբ՝ դժգոհություն հայտնելով այն բանից, որ Պրոբեժը հեռախոսով էր տեղեկացրել իրեն թիմի ավագի պաշտոնից հեռացման մասին։
Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (84 գոլ 157 խաղում)։